▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում արդյունավետ կառավարման համար մի գերեզմանի չափ տարածք էլ չկա

 

Վերջերս շատ է խոսվում արդյունավետ կառավարման տեսությունների շուրջ: Ընդ որում համարյա բոլորը՝ և լուրջերը, և անլուրջերը, և կրթվածները և անկիրթները, հասկացող-չահասկացող լրիվ համոզված են որ Պետությունն էլ իրենց ներկայացնում է մի հսկա կառավարող մարմին:
Ես ավելի քան համոզված եմ որ առանց պետության էլ կարելի է տնտեսություն, ֆինանսներ և գիտություն կառավարել: Ապացույցը տրանսազգային կորպորացիաները որոնց ձեռքին շատ պետություններ ուղղակի լակեյներ ու սպասարկող անձնակազմ են:
Ըստ սահմանման և սկզբունքի պետությունը տիրում է՝ այսինքն վերահսկում և կարգավորում է: Այս ֆունկցիաներն են որ պետությանը որպես քաղաքական իշխանության (չշփոթել քաղաքական պայքարի հետ) վերպահում, ուրիշ կառույցներով, անփոխարինելի նշանակություն և դեր:
Բայց իմ նյութը արդյունավետ կառավարումն է որը առավելապես առնչվում է տնտեսությանը: Ինչպիսին է՞ իարկանությունը նախկինում և այժմ: Ըստ հրապարակային ուրվագծերի կապիտալի և այլ ֆիզիկական ու նորմատիվ պայմաների հավասարության դեպքում, հաջողությունը պայմանավորված է լավ կառավարմամբ: Բայց հսկայական տրանսնացիոնալ կորպորացիաների անկանխակալ վերլուծությունը ցույց է տալիս որ ակնհայտ էնտրոպիայի, քայքայման, քաոսի ու լճացման նշանների պարագայում դրանք մշտապես ջրի երեսին լողում են ու անխորտակ են: Ու քանի կործանման նշաները ավելանում են այնքան դրանց օֆիսային պլանկտոն աշխատողնեը բազմապատկվում են որնց համ տված բուրդն է զրո, համ էլ սիրտը ու գլուխը դատարկ բայց տարեկան եկամուտները աճում են ու յուղոտ ուիկէնդները ավելի հաճախակի դառնում:
Դրա համար է երևի որ ԱՄՆ-ը ու Եվրոպան համաշխարհային բնակչության հազիվ 9 տոկոսը կազմելով հանդերձ արտադրվածի ու բնության 75 տոկոսն են սպառում: Եթե մնացած աշխարհը ԱՄՆ-ի չափ սպառի, ապա երկրագնդից կաշին ու օսկորը կմնա....
Բայց, բայց, բայց....
Too big to die
էլի մի «բայց» ինչն է զավեշտալի որ զարգացած երկրներում չնայած այս փաստերի հարաբերականորեն մեծ հնարավորություն կա և բավական ընդարձակ տարացք լավ կառավարմամբ արդյունիքի հասնելու: ՀՀ-ում դրա համար գերեզմանի չափ, մի 2-քառակուսի մետր տարցք էլ չկա նման հնարավորության համար:
Չառարկել մատնացույց անելով ՀՀԿ բուրգը, պետ-չինովնիկներին ու դեպուտատներին, էդ տարածքում լավ կառավարման կարիք չկա: Կառավարես-չկառավարես մեկ ա ճարպդ մեկին տաս ավելանալու է:Դրա համար ընդամենը հարկավոր է կոշտ «ռ»-ով մտավորական լինել:

Վերջերս շատ է խոսվում արդյունավետ կառավարման տեսությունների շուրջ: Ընդ որում համարյա բոլորը՝ և լուրջերը, և անլուրջերը, և կրթվածները և անկիրթները, հասկացող-չահասկացող լրիվ համոզված են որ Պետությունն էլ իրենց ներկայացնում է մի հսկա կառավարող մարմին:Ես ավելի քան համոզված եմ որ առանց պետության էլ կարելի է տնտեսություն, ֆինանսներ և գիտություն կառավարել: Ապացույցը տրանսազգային կորպորացիաները որոնց ձեռքին շատ պետություններ ուղղակի լակեյներ ու սպասարկող անձնակազմ են:
Ըստ սահմանման և սկզբունքի պետությունը տիրում է՝ այսինքն վերահսկում և կարգավորում է: Այս ֆունկցիաներն են որ պետությանը որպես քաղաքական իշխանության (չշփոթել քաղաքական պայքարի հետ) վերպահում, ուրիշ կառույցներով, անփոխարինելի նշանակություն և դեր:
Բայց իմ նյութը արդյունավետ կառավարումն է որը առավելապես առնչվում է տնտեսությանը: Ինչպիսին է՞ իարկանությունը նախկինում և այժմ: Ըստ հրապարակային ուրվագծերի կապիտալի և այլ ֆիզիկական ու նորմատիվ պայմաների հավասարության դեպքում, հաջողությունը պայմանավորված է լավ կառավարմամբ: Բայց հսկայական տրանսնացիոնալ կորպորացիաների անկանխակալ վերլուծությունը ցույց է տալիս որ ակնհայտ էնտրոպիայի, քայքայման, քաոսի ու լճացման նշանների պարագայում դրանք մշտապես ջրի երեսին լողում են ու անխորտակ են: Ու քանի կործանման նշաները ավելանում են այնքան դրանց օֆիսային պլանկտոն աշխատողնեը բազմապատկվում են որնց համ տված բուրդն է զրո, համ էլ սիրտը ու գլուխը դատարկ բայց տարեկան եկամուտները աճում են ու յուղոտ ուիկէնդները ավելի հաճախակի դառնում:Դրա համար է երևի որ ԱՄՆ-ը ու Եվրոպան համաշխարհային բնակչության հազիվ 9 տոկոսը կազմելով հանդերձ արտադրվածի ու բնության 75 տոկոսն են սպառում: Եթե մնացած աշխարհը ԱՄՆ-ի չափ սպառի, ապա երկրագնդից կաշին ու օսկորը կմնա....
Բայց, բայց, բայց....
Too big to die

էլի մի «բայց» ինչն է զավեշտալի որ զարգացած երկրներում չնայած այս փաստերի հարաբերականորեն մեծ հնարավորություն կա և բավական ընդարձակ տարացք լավ կառավարմամբ արդյունիքի հասնելու: ՀՀ-ում դրա համար գերեզմանի չափ, մի 2-քառակուսի մետր տարցք էլ չկա նման հնարավորության համար:Չառարկել մատնացույց անելով ՀՀԿ բուրգը, պետ-չինովնիկներին ու դեպուտատներին, էդ տարածքում լավ կառավարման կարիք չկա: Կառավարես-չկառավարես մեկ ա ճարպդ մեկին տաս ավելանալու է:Դրա համար ընդամենը հարկավոր է կոշտ «ռ»-ով մտավորական լինել:

Լևոն Թոքմաջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին