Տեղեկություններ են տարածվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տղամարդը սեռական հարաբերություններ է ունեցել, մեր տեղեկություններով, 13 տարեկան աղջկա հետ, ինչից հետո երեխային հիվանդանոց են տեղափոխել։
Iravaban.net-ն է գրում, նշելով, որ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 10-ին ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, նախաքննությունն այս պահին ընթանում է։
201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը սահմանում է՝
Անառակաբարո արարք կատարելը, որը տեղի է ունեցել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։
Հիշեցնենք, որ առաջին այս մասին, հունվարի 15-ին Վարդան Ղուկասյանն էր տեղեկացրել իր տելեգրամյան ալիքում։