▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական նախկին պատգամավորի կինը, որ մահացու վրաերթի է ենթարկել տարեց կնոջը՝ ազատության մեջ է

Հրապարակ.am-ը գրել է․ Նախորդ տարի սեպտեմբերի 19-ին ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է։

Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին փոխանցում են՝ նախաքննությունը շարունակվում է, նշանակված փորձաքննությունների պատասխանները դեռեւս չեն ստացել․ «2024 թվականի հոկտեմբերի 25-ից նշանակվել են դատավտոտեխնիկական, դատատեսաձայնագրային, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, ինչպես նաև սեպտեմբերի 19-ից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։

Նշենք, որ Հռիփսիմե Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելք։

Հարկ է նաեւ հիշեցնել, որ նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, ով մեծ արագության հեծանիվով սլացել էր իր կողքով՝ փաստը ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Բաղդասարյանի բողոքի հիման վրա Էջմիածին քաղաքի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվեց, իսկ Բաղդասարյանի կինը, որ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը՝ ազատության մեջ է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին