Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա էլ այլ ձև է ազգը պառակտում, տղաներին հակադրում է աղջիկներին:
Հունվարի 16-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ասում են՝ քվոտա սահմանենք կանանց համար: Ոչ մի քվոտայի կարիք չկա, աղջիկները ամենաթոփ տեղերից ոչ թե դուրս են մղելու տղաներին, այլ թափուր է լինելու այդ տեղը, քանի որ այդ տեղը զբաղեցնելու վիճակի տղաներ չեն լինելու ուղղակի։ Մենք այս երևույթը տեսնելու ենք առանց քվոտայի, առանց ԵՄ ծրագրերի, առանց չգիտեմ, ֆեմինիստական շարժումների և այլն: Եվ դա մենք մեր ձեռքով արել ենք»: Փաստացի, շարունակվող պատերազմի մեջ գտնվող երկիրը ազգը շարունակում է պառակտել, առաջ սև-սպիտակ, «հեղափոխականներ»-«նախկիններ»-ի էր բաժանել, հիմա էլ տղաներին ու աղջիկներին է իրար հակադրում։ Այդ պառակտումներով ո՞ւմ ջրացաղին է ջուր լցնում»:
«Հիմա էլ տղաներին ու աղջիկներին է իրար հակադրում»․ Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet