▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրեն Պապիկյանն ասուլիսում բացահայտ ստեց»․ «Փաստինֆո»

«Այսօր հրավիրված ասուլիսում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բացահայտ ստեց՝ անդրադառնալով 2020 թվականին ստորագրված հուշագրին, որով հայկական զորքերը հետ էին քաշվել Սյունիքի և Գեղարքունիքի ռազմավարական նշանակության բարձունքներից»,- գրում է «Փաստինֆո»-ն։

Ասուլիսի ընթացքում լրատվականը խնդրեց մեկնաբանել, թե ինչու է հանրությունից առ այս պահը թաքցվում հուշագիրը, որով 2020թ․ դեկտեմբերին հայկական զորքերը հետ են քաշվել մի շարք բարձունքներից, որի հետևանքով մի շարք ռազմավարական նշանակության հատվածներ անցել են թշնամու հսկողության տակ, այդ թվում բնակավայրեր կիսվել։ Ինչո՞ւ այդ հուշագիրը չի անցել վավերացման գործընթաց և ո՞ր թվականի քարտեզն է դրվել այդ հուշագրի հիմքում։
Մինչ հարցը հնչում էր՝ Պապիկյանը նախ հետաքրքրվում էր, թե ինչ հուշագրի մասին է խոսքը, ապա ասաց, թե այն հրապարակվել է. «Ես առիթ ունեցել եմ ասել, որ այդ փաստաթուղթը չի վերաբերում իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, բայց միևնույն ժամանակ, դուք խոսում եք մի փաստաթղթի մասին, որը հրապարակված է։ Այսինքն, այն փաստաթուղթը, որին հղում եք կատարում հրապարակված է, ու ես նոր բան այստեղ չունեմ ավելացնելու»։
«Սա ակնհայտ կեղծիք է, քանզի նշված հուշագիրը պաշտոնապես երբեք չի հրապարակվել»,- գրում է լրատվակամը՝ հիշեցնելով․ «ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, որից ինքը կամ արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»,- ասել էր Այվազյանը։

Այս առնչությամբ «Փաստինֆո»-ն 2024թ. օգոստոսի 5-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար, ՊՆ-ն արդյոք համաձայնեցրել է հուշագրի ստորագրումը՝ ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել էր տրամադրել նաև հուշագրի օրինակը։

ՀՀ ՊՆ-ից մերժել էին տեղեկատվության տրամադրումը՝ պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին