Կարդացեք նաև՝ Վարդան Ղուկասյանը՝ Գագիկ Ծառուկյանի որդու և ուժայինների հրաժարականի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։
Իրավաբան․net-ն է գրում ու հավելում․ «Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն առաջացել էր խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։
Քննչական կոմիտեից էլ հայտնել են՝ խաղատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։
Փաստաբան Էմին Խաչատրյանը, ում դիտարկմամբ Ծառուկյանի որդուն առաջադրված մեղադրանքը անհիմն է, հայտնել էր՝ իր կարծիքով մեղադրանքն իրավական ոչ ճիշտ գնահատականի արդյունք է, իսկ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս և Ռուսաստանի Դաշնություն։ Նախաքննական մարմինը մանրամասնել է՝ ինչում են մեղադրում մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի որդուն։
Տեղեկացել էինք նաև, որ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս։ Թեմայի վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով կայքը հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե։
Հայտնեցին, որ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Հանցակցությունը կողոպուտին, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Քրեական վարույթով մյուս 4 մեղադրյալների նկատմամբ, որոնցից մեկը ներկայումս գտնվում է կալանքի տակ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Կողոպուտը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով), 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով՝ հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Քրեական վարույթով կատարվում են անհրաժեշտ ապացուցողական եւ վարութային գործողություններ, այդ թվում՝ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել են բազմաթիվ անձինք»։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտեք նաև՝