ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրում է․
«Կատարենք թեթև շտկում։ Երեկ հաղորդման ժամանակ մենք սխալմամբ սուբսիդավորում բառի փոխարեն, օգտագործել ենք գռանտ բառը։ Ադանա ռեստորանային համալիրը վարկի սուբսիդավորում է ստացել պետության կողմից, մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք ՀՀ դրամ, չիրանոց կառուցելու համար, բայց իրականում կառուցվել է ռեստորան»։
Ավելի վաղ, Վարդան Ղուկասյանն այս մասին խոսել էր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, իսկ տեսանյութը տեղադրել էլ տելեգրամյան ալիքում։