▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանի որդին ծառայել է․ մամուլի խոսնակ

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսին կեղծ հարցապնդում է արվել, թե իբր Սուքիասյանի որդին չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

«Հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը 2015-2017 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Սուքիասյանի որդին ներգրավված է եղել հայրենիքի պաշտպանությանը, իրեն վերապահված պարտականությունների շրջանակներում իրականացրել է ծառայությունը:

Չի կարելի կեղծիքով և ստով խաղալ մարդկանց հուզական զգացմունքների հետ։ Ի վերջո, թե՛ սուտը, և թե՛ նման ստոր մեթոդներն ունեն կարճ կյանք․․․»,– գրել է նա։

Լուսանկարում՝ Խաչատուր Սուքիասյանի որդին և կինը՝ Գագիկ Ծառուկյանի դուստրը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին