▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Mercedes GLE 43-ը բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել

Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Պարույր Մ-ն իր վարած Mercedes GLE 43 մակնիշի ավտոմեքենայով Արմենակյան փողոցում բախվել է մայթեզրին տեղադրված՝ Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հաշվեկշռում գրանցված աղբամաններին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, աղբամանի մեջ կիսով չափ մտած քաղաքացի է եղել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին