|
Հունվարի 4-ին, ժամը 21։20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «զույգ դաստակների մատերի անպուտացված վերքեր» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 89-ամյա Սիրան Ա-ն է։ Տուժածի 62-ամյա որդին ոստիկաններին հայտնել է, որ մայրը նշված վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 19։20-ի սահմաններում իր ննջասենյակում շփոթմամբ մոմի փոխարեն պահարանից հրավառության համար նախատեսված պայթուցիչը վերցնելու, վառելու և ձեռքերի մեջ պայթելու հետևանքով։ Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ |
Իջևանում, 89-ամյա կինը շփոթվել, մոմի փոխարեն հրավառության համար նախատեսված պայթուցիկ է վառել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Պատահարներ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


