|
Համացանցում տեսանյութ է տարածվել ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ ողբերգական վթարի վայրից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան։ *** |
|
Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական մահը՝ նիկոլի չեղած խղճին։ «Ուրախ ավտոբուսին» ուղեկցելու, տեղում Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Դատելով նկարից՝ մարդատարի վարորդը մահացել է, կա 12 վիրավոր»։ *** |
|
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանական ցինիզմն ու ամեն գնով PR լինելը շարունակում է մնալ օրվա հրամայական ու հաշվի չի առնվում, թե այդ PR-ն ինչ դեպքի հետ է կապված, կարևորն այդ պահին թեման «ֆռռա»։ *** Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՇԱՏ ԿԱՐևՈՐ «Իշխանություն» լրատվականին պատմում են, որ քիչ անց իշխանական կայքերը տարածելու են տեղեկություն, ըստ որի, ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի հետ վթարված «Նիսանը» երթևեկել է հանդիպակաց ուղղությամբ: Սա արվելու է նրա համար, որ հանրային ընկալման մեջ վթարի մեղավոր համարվի «Նիսանի» վարորդը: Հիշեցնենք, որ ՆԳՆ ավտոբուսի ոստիկանները գնում էին Լոռու մարզ մեկնող Փաշինյանի անվտանգությունը ապահովելու: Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունը վթարի մասին տեղեկությունը տալիս է այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե գվարդիայի ավտոբուսի վթարը կապ չունի «ուրախ ավտոբուսի» ուղևորների հետ: «Իշխանություն» լրատվականին դեպքի վայրից պատմեցին, որ գվարդիայի ավտոբուսը գնում էր Լոռի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը սպասարկելու և ՔՊ-ականների անվտանգությունը ապահովելու համար: Հատկանշական է, որ այսօր առավոտյան «ուրախ ավտոբուսի» մեջից լայվ անող Փաշինյանը հիշել էր Շիրակի մարզի ողբերգական ավտովթարը և հորդորել՝ ուշադիր լինել: «Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել»,-այս մասին ասել է Փաշինյանը՝ խոսելով ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։ |
«Հերթական մահը՝ նիկոլի չեղած խղճին»․ Արամ Գևորգյան
info@asekose.am/095519696
Tweet
Պատահարներ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


