▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատոմակայանում փողեր են լվացել. «Հրապարակ»

«Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը շարունակում է քար լռություն պահպանել հայկական ատոմակայանում կատարված սենսացիոն իրադարձությունների շուրջ։ Արդեն հաղորդել ենք, որ օրերս ԱԱԾ-ն կալանավորել է ՀԱԷԿ ՓԲԸ փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանին՝ Բռլյանտ Ռուբիկին, իսկ տնօրեն Գագիկ Մարկոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Մինչդեռ խնդիրները կապված են պետական անվտանգության հետ, իսկ մեղադրանքներն ավելի քան լուրջ են, եւ ցանկացած նորմալ երկրի էներգետիկայի նախարար ուղղակի պարտավոր էր հրապարակային բացատրություններ տալու։ Ինչպես մեզ հաղորդեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը, Ռուբիկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ երկու հոդվածներով, ընդ որում՝ ծանրագույն մասերով. հոդված 179 եւ 190, մաս երրորդ, կետ 1՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ  վատնելը եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը։ Ապավինելով մեր աղբյուրներին՝ տեղեկացանք, որ ատոմակայանում կալանավորված փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը բացի Բռլյանտ մականունից, որը ծնվել էր ադամանդի բիզնեսի հետ նրա առնչությունների պատճառով, այլ մականուն էլ ունի՝ Չուբայս։ Ատոմակայանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը համարվում է ամենայուղոտներից, եւ Ռուբիկ Մովսիսյանի տեղի վրա միշտ աչքերը շատ են եղել: Հենց նա էր պատասխանատու տենդերների անցկացման, պայմանագրերի կնքման համար: Նրա ղեկավարած ստորաբաժանումներում ստուգումներ են անցկացվել: Մի քանի տարի առաջ Մոսկվայից մեծ աուդիտ էր եկել, եւ այն ժամանակ էլ բացահատումներ եղան՝ պայմանագրային խախտումներ, չարաշահումներ, բայց ամենը ջրվեց, եւ Ռուբիկ Մինասյանը շարունակեց պաշտոնավարել»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին