▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ նախկինների հետ չէիք հանդիպում. ասում եք՝ նրանց հետ լավ հարաբերություններ ունեիք. Փաշինյան

«Եթե 2017թ. ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդը, և մինչ 300 հոգու խնդիր է լուծվում, մենք ակնկալում ենք, որ վարչապետը կառավարության նիստում որոշում կկայացնի և մեր հարցին լուծում կտա: 6642 մարդու անուն եմ տվել վարչապետին: Դա վարչապետի մոտ մտածելու տեղիք տվեց, որ այդքան մարդու հարց դեռ մինչ այժմ չի լուծվել: Ակնկալում եմ, որ մեր հարցը դրական լուծում կստանա». հոկտենբերի 17-ին ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Ըստ նրա՝ իրենց ասվել է, որ հարցի լուծման ընթացքի մասին հեռախոսազանգի միջոցով տեղյակ կպահեն: Մ. Խաչատրյանի կարծիքով՝ վարչապետի հետ հանդիպմանը խոսակցությունը տարվում էր դեպի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից փոխհատուցման ճանապարհ, ինչի հետ «Զինվոր» համակարգող խորհրդի անդամները չեն համաձայնել, որովհետև իրենց պահանջը հոգաբարձուների խորհրդի հետ ոչ մի առնչություն չունի:

Մ. Խաչատրյանը, դիմելով վարչապետին ասաց. «Երբ ես եմ խոսում, ինձ մի՛ ընդհատեք»: Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ, ինչպես դուք եք ասում, նախկին իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեիք: Ես չեմ հիշում, որ դուք այսպիսի հանդիպում ունենայիք Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ, և Ձեր շեշտադրումներն ինձ համար տարօրինակ են: Դուք այն ժամանակ ունեիք բոլոր հնարավորությունները, այն ժամանակ ինչո՞ւ չեք եկել»: Ի պատասխան Մ. Խաչատրյանը նշեց, թե այն ժամանակ ոչ մեկին 30 մլն դրամ չէին տվել: Հանդիպման վերջում ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների խնդիրները լուծվելու են պետբյուջեի միջոցներով ու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքներն ընդլայնելով ու բարելավելով:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը համբերությամբ լսեց զոհված զինծառայողների մայրերին հիմնականում խոսում էր «տիկին Մորոզը»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին