▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական ավագանին կրակել է շան վրա

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Սիսիանից մեզ ահազանգել են, որ ավագանու Քաղպայմանագրի անդամ Սուրեն Վարդանյանը, որ նաեւ մասնագիտությամբ բժիշկ է եւ քաղաքում հայտնի է որպես բժիշկ Սեյրան, քաղաքի կենտրոնական եւ բանուկ փողոցներից մեկում հրազենով կրակել է շան վրա, վնասել աչքը։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նաեւ նախաձեռնվել, մենք փորձեցինք խոսել ՔՊ-ական ավագանու հետ, սակայն չպատասխանեց մեր զանգերին։

 ՆԳՆ-ից ասացին, որ դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին