▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային ռեսենտիմենտի առաջացման հավանականությունը նորից մեծանում է

Սև սցենարի հեղինակները, օգտագործելով ընդգծված սլավոնական դիմագծերով ոմն «զինվորի», «դեպքին» ավելի սահմռեկցուցիչ վիճակ հաղորդելու համար, հատուկ ընտանիք են ընտրել, որտեղ ապրելիս լինեն միաժամանակ երեք սերունդ: Դրանով նախ բարձրացվում է սպասվող զգայական «սև» շարունակության հավանականությունը, որը որպես հետևանք կապված կլինի «Արյան վրեժը» լուծելու անխուսափելիության հետ:
Հիմնականում դա սպանելու դիմաց սպանելով վրեժ լուծելու անհրաժեշտության ենթագիտակցումն է։ Ժողովրդի մեջ նախնական հավատալիքները դեռ պահպանված են, համաձայն որի, սպանվածներիի հոգիները հանգստություն չեն գտնի, քանի դեռ վրեժը լուծված չէ։ Այստեղ կա նաև մի կարևոր հանգամանք, վրիժառուն պետք է լինի սպանվածների ազգից, իսկ «Արյունն արյունով լվանալու» սովորույթը տարածվում է ոչ միայն կոնկրետ հանցավորի, այլև ընդհանրապես նրա ազգի վրա։ Հաշվի է առնված, որ կառաջանա ազգային ռեսենտիմենտ, երբ մանրունք թվացող իրավիճակները կարող են հանգեցնել հայ և ռուս զինվորների կամ իրավապահների սկզբում թեթև, ապա ավելի լուրջ բախումների, ինչից էլ հենց հարկավոր է խիստ զգուշանալ:

Ներսես Ներսիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին