▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎՏԲ կլինի, Արդշինբանկ կլինի, գրող ու սև ցավ կլինի․․․ Վարդան Ղուկասյանն արձագանքում է քաղաքացու բողոքին

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին զանգահարած քաղաքացին բողոքում է ՎՏԲ բանկից։  «2016-2017 թվականին իմ ընկերուհին իմ անունով իր ոսկե շղթան է գրավադրել ՎՏԲ բանկում՝ 86 հազար դրամով, բայց վեց գրամանոց ոսկի է եղել զարդը։ 2018-ին  զանգեցինք բանկ,  ասեցինք՝ մեզ այդ ոսկին պետք չէ, կարող եք պահել Ձեզ, մինչև այսօր ոչ տեղյակ են պահել ինձ, որ այս ոսկին կար, ոչ էլ բանկի իրավաբանն է մեզ ասել, որ պետք է գաք բանկ՝ հրաժարվեք։ Ես այլ բանկից եմ իմանում, որ   այդ ոսկի շղթան կա ու դրա վրա պարտք է գոյացել մոտ 380 հազարի դրամի չափով։ ՎՏԲ բանկում ինձ հրաժարվել են իմ պայմանագրի օրինակը տրամադրել, կամ ինֆորմացիա տալ՝ ինչու՞ է ոսկին այդքան տարի մնացել ու ես տեղյալ չեմ եղել։ Գլխամասի իրավաբանին ասել եմ, որ դիմելու եմ Վարդան Ղուկասյանին , որից հետո տարօրինակ պատասխան եմ ստացել, թե իրենք խնդիր չունեն, եթե ես այդ մակարդակի են։ Հարկադիրից ինձ թուղթ է եկել՝ 97 հազարի պահանջ են ներկայացրել ու , փաստորեն,  բանկից ուրիշ թիվ են ասում, հարկադիրից ուրիշ գումար են ասում ու այստեղից էլ սկսվել է խառնաշփոթը»,-նշել է քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին