▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱԶԲ-ն կաջակցի ԶՊՄԿ-ի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ֆինանսավորում կտրամադրի` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրի իրականացման համար։ Համապատասխան վարկային պայմանագիրը ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և Բիզնես ֆորումի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը։

Կնքված պայմանագրի շրջանակում ԵԱԶԲ-ն ԶՊՄԿ-ի համար տրամադրում է 120 մլն ԱՄՆ դոլարի չափով չվերականգնվող վարկային գիծ։ Ներգրավված միջոցները կուղղվեն ընկերության ներդրումային ծրագրի իրականացմանը, որը նախատեսում է հանքաքարի վերամշակման ծավալների ավելացում՝ որպես ձեռնարկության զարգացման երկարաժամկետ ծրագրի մաս։

«Ֆինանսավորումը կուղղվի արտադրական ցիկլի արդյունավետության բարձրացման ծրագրի իրականացմանը։ Սա արտացոլում է ԵԱԶԲ-ի գործունեության կարևոր ուղղություններից մեկը՝ մասնակցությունը տարածաշրջանում արդյունաբերության արդիականացման երկարաժամկետ ֆինանսավորմանը՝ հենվելով առկա արդյունաբերական ներուժի վրա», – նշել է ԵԱԶԲ-ի ավագ կառավարող տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը։

«Ներգրավված ֆինանսավորումը մեզ հնարավորություն կտա հետևողականորեն իրականացնել ներդրումային ծրագիրը, որի նպատակն է ավելացնել հանքաքարի վերամշակման ծավալները։ Սա կարևոր քայլ արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման և արտադրության երկարաժամկետ կայուն զարգացման ապահովման ճանապարհին», – նշել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն` Նիկոլայ Վեդենինը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին