▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց. Փաշինյանը ստորագրեց և ուղարկեց ՀՀ նախագահին

ՀՀ կառավարությունը հրաժարական է տալիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, ստորագրել է կառավարության հրաժարականի մասին գրությունը և այն ուղարկել Հանրապետության նախագահին։

Փաշինյանը հիշեցրեց, որ մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության անդամները շարունակելու են կատարել իրենց պարտականությունները։

Նա նաև նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունն այսօր Հանրապետության նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին, որից հետո տեղի կունենա վարչապետի նշանակումը՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով։

***

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունեց կառավարության հրաժարականը:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝ ընդունել Կառավարության հրաժարականը»,- նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։

***

ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով»։

***

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,-նշված է հրամանագրում։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին