▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն սատանայապաշտները կարող են համարձակվել շարունակաբար վիրավորել Վեհափառ Հայրապետին ․․․

Էլեոնորա Մանանդյանի ուղերձը՝ Պայքարով Խոստովանիմ.
«Այլևս կարող է լինել միայն երկու դիրքորոշում` ինչպես մշտապես առկա են միայն երկու նժար՝ բարու և չարի. կա´մ ծառայում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ դրանով պաշտպանելով ամբողջ բարին, և կա´մ էլ գիտությամբ, թե անգիտությամբ, սատարում ենք Եկեղեցին հալածող սատանայական ուժերին։
Եվ հիրավի, միայն սատանայապաշտները կարող են համարձակվել շարունակաբար հարձակվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա՝ ապօրինի խառնվելով Եկեղեցու ծիսակարգին, ապօրինի հետապնդելով Աստծո ծառաներին՝ Եկեղեցու սպասավորներին, և վիրավորել Վեհափառ Հայրապետ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Շնորհած Աղբյուրին։
Իսկ մենք ի՞նչ։ Կենթարկվե՞նք արդյոք չարիքին, թե՞ տեր կկանգնենք սեփական հավատին՝ պայքարելով հանուն Աստծո և Իր անունով, որպեսզի տեր կանգնենք այն ամբողջին, ինչը սուրբ է յուրաքանչյուրիս համար։ Ինչպես ասվում է տարբեր աղոթքներում. «Բարեխոսությամբ սրբոց առաքելոց, վարդապետաց և հայրապետաց...». իսկ ի՞նչ, եթե զրկվենք հանկարծ այդ բարեխոսությունից, ի՞նչ, եթե հանկարծ հաղթի չարիքը, և այլևս չաղոթեն մեզ համար հոգևորականները, չծխի խունկը, չհնչեն զանգերը, չվառվեն հավատացյալների մոմերը եկեղեցիներում, և այդ դեպքում մենք մոլորված կդեգերենք մշտապես խավարի մեջ։
Ես գիտեմ՝ Սուրբ եկեղեցին կարիք չունի ի սպառ մեր՝ սովորական մահկանացուներիս պաշտպանության, քանզի ի սկզբանե պաշտպանված է ի վերուստ՝ երկնային Հոր զորությամբ, սակայն մեզ համար խաչվեց Աստծո Որդին, մեր թողտվությամբ, թեկուզ նորից մեզ համար, դարեր շարունակ նորից և նորից տառապում և նահատակվում էին սրբեր։ 

Քանզի զանազան են չարի դեմքերը՝ չարություն, ընչաքաղցություն, դավաճանություն, բայց նաև թուլակամություն, անպատասխանատվություն, անպատվություն, ուստի պայքարում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, որպեսզի պաշտպանեմ հոգիս, պաշտպանեմ հավատը, պաշտպանեմ պատիվը և պաշտպանեմ մեր ազգի պատմությունը, որն անտարանջատ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց։

Եվ Շնորհալու սուրբ աղոթքի պես՝ պայքարով խոստովանիմ, քանզի ինչ արժեք ունի մարդու հավատը՝ յուրաքանչյուրի հավատը, քո հավատը, եթե տեր չես կանգնում վեհագույն արժեքների, եթե չես պայքարում հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո»։

Էլեոնորա Մանանդյան

22.08.2026 թ.

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին