▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա խաղաղություն կոչելը մի տեսակ մանկամտություն է․․․ՔՊ-ական անողնաշար խաղաղությունից ով ասես կբերեր»

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խաղաղություն ամեն գնով, նշանակում է.
-Օկուպացնում են քո տարածքը, իսկ դու վերադարձը թողնում ես թշնամու ողորմությանը;
-Քեզ հարկադրում են հանձնել հողեր, դու վախից ամեն էշություն ասում ես, որ արդարացնես ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը;
-Թշնամին քո հողի վրա աչք դնելով իրավա-քաղաքական հիմքեր ստեղծում ապագա պահանջների համար, իսկ դու անգամ վախենում ես քո հայրենակիցների իրավունքներից խոսել;
-Իսկ եթե Թրամփից հետո փոխվեն ԱՄՆ հարավկովկասյան առաջնահերթությունները, Ալիևն էլի՞ TRIPP կխաղա, թե՞ կհարկադրի ձևականությունները թողնել ու իր պահանջները կատարել...
Քպ-ական անողնաշար խաղաղությունից ով ասես կբերեր, ուղղակի սա խաղաղություն կոչելը մի տեսակ մանկամտություն է։ Սա նույնն է, որ մոնղոլների ասպատակություններից հետո ընդունես նրանց հարկահավաքության իրավունքն ու հետո ասես խաղաղություն եմ բերել...»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին