▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անճաշակություններն են մեզանում սերունդներ դաստիարակում»․ Ազատ Աբրահամյան

Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Տիկ-տոկ»... Էս կայքում գրանցվեցի` ելնելով բնագավառիս վերաբերող պահանջներից։ Ժամանակներն են էսպիսին. տեղեկատվություն, գովազդ, հանրայնացում...
Մի չակերտավոր երգ էր տեղադրված, տեքստը` պրիմիտիվ, շարադրանքը` զուրկ գրագիտությունից, ասել է, թե երգարվեստ կոչվելու հետ որևէ առնչություն չունեցող ինչ-որ բան։ Տեղադրողը երիտասարդ աղջիկ է, ով էս խոսքերով է մեկնաբանել էդ պրիմիտիվությունը. գրել է` «Իմ դժվար օրերի ոգեշնչանք երգը»։ Ապագա, կամ գուցե արդեն մայրացած կնոջ խոսքեր են ինչ-որ չակերտավոր մի բանի մասին, որում հնչյուններից բացի՝ որևէ այլ արժեցող բան զոռով էլ չես գտնի։ Ու էս համատարած է։ Օրվա բնութագիրն էս է
Էս անգրագիտությունն ու անճաշակություններն են մեզանում սերունդներ դաստիարակում։ Ովքեր են էս խնդիրներով մտահոգ։ Ընտանիքներն` իրենց հիմնավորումներն ունեն, իբր փոխվել է աշխարհը, դպրոցներն` իրենց, իբր խնդիրներն ընտանիքներից են սկսվում, հետո` ԲՈՒՀ-երն են արդարանում, հանրային միջավայրը, հետո էս անգրագետ-անճաշակությունները մարդկային փոխհարաբերություններ են մուտք գործում, քաղաքական դաշտ, մշակութային կառույցներ, ու էդպես... Էն «վերևիններն» էլ բարձր ամբիոններից, բա թե` հզոր երկիր, երջանիկ ապագա, պետականություն... Եվ մենք երբեք էլ խելքի չենք գա։
Մեզանում միշտ` դավաճանները հավատարմության օրենքներ կգրեն, խաբեբաները` ճշմարտությունների, հանցավորները պատժաչափեր կսահմանեն, իրենք էլ կդատեն, որ ինչ-որ արդարադատության ձեռքեր չհասնեն իրենց։ Կրթամակարդակն էլ, դեմոկրատ-դեմոկրատ, ընտրելու կգնա փուչիկավորված իր ապագան, ամեն անգամ նույն թիմ-թիմ ֆորմատով... Մեկ է, թե ամենախոշոր շահումն էլի կուսակցականություններինը կլինի»:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին