▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորընտիր Ազգային ժողովն առաջին նիստն է անցկացնում

Նորընտիր Ազգային ժողովն առաջին նիստն է անցկացնում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Դիտեք նաև՝ 

Բոլոր այն ձայնագրությունները, որոնց հղում տալով՝ հանրությանը տեռորի եք ենթարկել, ՍԴ-ն ասում է՝ չէր կարելի անել․ ՍԴ- ն նաև ասաց` թոշակների բարձրացումը սոցիալական կաշառք է, վարչական ռեսուրս է չարաշահվել. Արամ Վարդևանյան

«Փաստացի սահամանդրական մեծամասնություն չեք ստացել․ արդյո՞ք սա նշանակում է, որ մեկ ամսից լինելու է աղետաբեր պատերազմ և մենք բոլորս գնանք կասկաներ, բրոնիժիլետ հավաքենք ու սպասենք պատերազմի, թե՞ ուղղակի սովորական սուտ եք հայտնել՝ տեռորի ենթարկելով մեր ժղովրդին, դրանով փորձելով համապատասխան ձայներ հավաքել»,- հարցրեց Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ միացնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության ձայնագրությունը, թե սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու, եթե ՔՊ-ն սահամանդրական մեծամասնություն չունենա։

«Ափսոս, ձեր հայտարարությունները հեռախոսիս մեջ չեմ պահում, թե չէ հենց հիմա կդնեի այն, թե ոնց եք ասում, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի՝ ես ԱԺ պատգամավորի մանդատը չեմ վերցնի։ Ո՛չ, սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը»,- նշեց Ռուբինյանը։

Դիտեք նաև՝

«Բարեկիթ լինելու առաջարկը, որ անում եք՝ կարող է հետաքրքիր թվալ, եթե սա լսեր մեկը, ով ոչնչից տեղյակ չէ։ Եթե խոսում ենք բարեկրթությունից, ինչքանով է բարեկիրթ, եթե այստեղ պիպի լիներ 4–րդ՝ ԲՀԿ խմբակցություըն, բայց նրա ձայները գողացվեցին, հետո՝ ԲՀԿ-ի նկատմամբ տեղի ունեցողը, իմ գործընկերներից շատերը ձեր կառավարության կողմից ենթարկվել են խոշտանգումների ու քաղաքական հետապնդումների։ Այս ամեն ինչը դուք ինչքանո՞վ եք համարում բարեկիրթ, ժողովրդավար»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը դիմեց ԱԺ նախագահի թեկանծու Ռուբեն Ռուբինյանին։

«Ձեր մատնանշածը բարեկրթության հետ կապ չունի։ Հայաստանում գործում է օրենքը և մեր իրավապահ ու դատական մարմիններն աշխատում են համապատասխանաբար»,- ի պատասխան ասաց Ռուբեն Ռուբինյանը և շարունակեց․ «Քաղաքական ճնշումներ հիմա չկան, բայց ես գիտեմ՝ ինչ է քաղաքական ճնշումը, որովհետև 2008թ․, երբ ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, մարտի 3-ին մեր դուռը ծեծեցին ԱԱԾ աշխատակիցները և սկսեցին մեր տունը խուզարկել։ Հետո հորս հրավիրեցին ԱԱԾ, ինքը գնաց և այլևս չեկավ երեք ամիս, որովհետև իրեն ձերբակալեցին, կալանավորեցին և մեղադրանք առաջադրեցին՝ պետական իշխանության բռնազավթման մեղադրանքով։ Իհարկե, ինքը կատարեկապես անմեղ էր, բայց ինքը երեք ամիս քաղբանտարկյալ էր։ Ես գիտեմ որն է բռնաճնշումը, իսկ բարեկրթությունը նույնպես գիտեմ որն է, որ այդքանից հետո ես կարծում եմ, որ պարտավոր եմ ձեզ հետ շփվել պարզ, մարդկային պարկեշտության և բարեկրթության սահմաններում»։

***

«2022 թվականին մեծ շուքով անոնսեցիք, որ երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացվելու է: Այդ պայմանավորվածությունը կյանքի ինչի՞ չի կոչվել: Այդ հանձնաժողովից մնաց միայն Քըլըչի շնորհավորանքը ձեզ՝ մինչև պաշտոապես ընտրվելը: Եթե այդքան կառուցողական, ջերմ են եղել ձեր հարաբերությունները, ինչո՞ւ սահմանի բացման մասով չեք կարողացել հասնել համաձայնության»,-ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստում, դիմելով, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Ռուբինյանն արձագանքել է. «Հայկական կողմից վաղուց պատրաստ են ենթակառուցվածքները, թուրքական կողմն էլ վերջերս է ավարտել իր կողմից ենթակառուցվծքների վերականգնումը: մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը:

***

***

***

ԱԺ իններորդ գումարման առաջին նիստում մինչ պատգամավորներ երդման արարողությունը սկսելը «Ուծեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարց ուղղեցին նիստը վարող Կնյազ Հասանովին. «Ո՞ւր է Հայոց հայրապետը»: Հասանովը արձագանքեց. «Մի՛ խանգարեք, ողջյունի ելույթից հետո պտգամավորները երդվում են»:

***

ՀՀ 9-րդ գումարման խորհրդարանը սկսեց աշխատանքը։ Նիստի բացման խոսքն ասաց ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը
«Իմ տարիքը նաև հնարավորություն է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ․ ես խնդրում և հորդորում եմ դիմադիր և ընդդիմադիր իմ բոլոր քույր և եղբայր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության և կառավարության շուրջը, անենք ամեն ինչ, որ մեր երկիրն ընթանա ճիշտ զարգացման ուղիով»,- ասաց Հասանովը:

***

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն աշխատանքային տրամադրությամբ են գնում 9-րդ գումարման Ազգային ժողով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Կարծում եմ արդյունավետ, հետաքրքիր աշխատանք կունենանք», - ասաց Կարապետյանը։

Դիտարկմանը, թե սադրանքներ կարող են լիներ, պատրա՞ստ են դրան, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. 

«Խնդիր չկա, ցանկալի է աշխատանքային ռեժիմով աշխատել, իսկ սադրանքներին կպատասխանվի ինչպես որ պետք է»։

***

Խորհրդարանում սկսում ենք ինստիտուցիոնալ պայքար օրենքի շրջանակներում՝ բոլոր հնարավոր ուղղություններով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ազգային ժողովն այն հարթակներից մեկն է, որն օգտագործելու ենք ժողովրդի ձայնը տեղ հասցնելու համար։ Մեր հետագա անելիքն է՝ կտրել ՔՊ-ի թևերը և համապատասխան հող նախապատրաստել անցնցում իշխանափախության համար», - ասաց Աբրահամյանը։

Անդրադառնալով խորհրդարանում իրենց աշխատանքային մոտեցումներին՝ Աբրահամյանն ընդգծեց, որ, չնայած իշխանական թևից հնչող սպառնալից ակնարկներին, իրենք տրամադրված են կառուցողական աշխատանքի, չեն պատրաստվում հատել «կարմիր գծերը», սակայն պատրաստ են ցանկացած զարգացման։

***

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ:
Ամեն բան պետք է անել, մեր երկրին վերահաս փորձությունների, ու մարտահրավերների հաղթահարման համար:
Խորհրդարանական ընդդիմությանը մաղթում եմ առողջ միտք, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերի հստակ գիտակցում, մեր քաղաքացիների բազում հոգսերի ու խնդիրների նկատմամբ հետևողական աշխատանք, քաղաքական պայքարի անկոտրուն ոգի, սկզբունքայնություն, միասնականություն և իշխանափոխության հասնելու քաղաքական կամք:
Հ.Գ.
Վստահ չեմ, որ 9-րդ գումարման խորհրդարանը կգործի իր սահմանադրական ողջ ժամկետով: Հակված եմ կարծելու, որ այն կունենա 6-րդ գումարման ԱԺ գործունեության նման հակիրճ ու բազմազան պատմություն»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին