«Շատ տարբեր ձևեր կան բերման ենթարկելու. կարող էին դպրոցից տուն գնալու ճանապարհին նրան ձերբակալել, տնից տանել և այլն։ Խոսքը տեռորիստական ակտի մասին չէր, պետք է ոստիկանության` անչափահասների հետ աշխատող տեսուչը մտներ դպրոց, տնօրենի մոտ հրավիրեր ու միասին դուրս գային դպրոցից, հետո էլ թեկուզ ԱԱԾ մեքենայով տեղափոխեին նրան»,- «Արմենիա Սպուտնիկ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության` անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետը։ Նա հակված է մտածելու, որ ԱԱԾ-ականների ներխուժումը նախապես ոչ ճիշտ գնահատման հետևանք է։ Բայց արդյունքում երեխաները կարող են այնպիսի սթրես ապրել, որ գիշերը չկարողանան քնել կամ վախենան որոշ ժամանակ դպրոց մտնելուց։ |
Նելլի Դուրյանն անթույլատրելի է համարում դպրոցում նմանատիպ հատուկ գործողությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet