▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է պահանջներ գնան նաև նրանց, ովքեր ուզում են հայկական արյան հետքերով գնալ և մասնակցել COP29-ին»

«Պետք է Հայաստանից տասնյակ հազարավոր դիմումներ և պահանջներ գնան ինչպես COP29-ի կազմակերպիչներին, այնպես էլ նրանց, ովքեր ուզում են հայկական արյան հետքերով գնալ և մասնակցել COP29-ին։ ՀՀ-ում չպետք է լինի գեթ մեկ անձ, մեկ կազմակերպություն, մեկ կուսակցություն, որը մնացած 1 ամսվա ընթացքում չդիմի այդ հասցեատերերին։ Սա խիստ քաղաքական հարցերի հետ կապ չունի»,-ակցիայի ժամանակ կոչով դիմեց ՀՀ իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հորդորելով միավորվել և պահանջել ազատություն անօրինական պահվող մեր հայորդիներին։

Ելույթից հետո ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին ՀՀ ՄԱԿ-ի գրասենյակին և շարժվեցին ՀՀ ԱԳՆ։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ակցիայի ժամանակ նշեց, որ երբ Ադրբեջանում պահվող գերիների հարցով դիմում են միջազգային կառուցների, պատասխան են ստանում, որ «ձեր պետությունը գերիների հարցով նախանձախնդիր չի, ի՞նչ եք մեզնից պահանջում»։ «Ցավոք սրտի այդ պատասխանին այլևս դժվար է հակադարձել։ Դրա համար հենց ԱԳՆ-ի շենքի դիմաց կարելի է արձանագրել, որ այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ դիվանագիտություն, այլ կվադրոբերների` չորեքթաթ դիվանագիտություն։ Իմ կարծիքով մեր այստեղ գտնվելը ընդամենը ամոթանքի նշան է այստեղ աշխատող մարդկանց»,-ասաց փաստաբանը։

ՀՀ ԱԳՆ-ին նամակը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի դեսպանատուն։

***

«Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների և ԱԺ ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի վերաբերյալ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը բավականին ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին»,-ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցը՝ նշելով, որ դա բերելու է Ադրբեջանի պահանջների կոշտացման։ «ՀՀ կողմից հստակ կոշտ պահանջների բացակայությունը նրանց ազատ արձակման վերաբերյալ նպաստում է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները գնալով ավելի նոր պահանջներ են ներկայացնում։ Նրանց կողմից արդեն հնչում են պահանջներ՝ դատապարտել Արցախյան շարժման, առաջին Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակիցներին։ Նման պահանջներն ու մոտեցումները Ադրբեջանի կողմից գնալով խորանալու են, ինչի պատճառն է ՀՀ իշխանությունների ոչ կոշտ դիրքորոշումը»,-նշեց Բաղունցը։

Դիտեք նաև՝

***

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախաձեռնությամբ և ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանի, Ռուբեն Մելիքյանի, Արտակ Բեգլարյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանի և Լարիսա Ալավերդյանի մասնակցությամբ ակցիա է իրականացվում։ Նրանք Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով նամակներ կփոխանցեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, ՀՀ ԱԳՆ-ին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին