Սիբիլն իր նոր տեսահոլովակում վիզուալ վերակենդանացրել է Կոմիտասին
«Արորն Ու Տատրակը» տեսահոլովակում Կոմիտաս վարդապետի իրական ձայնն է հնչում։
Երևանում կայացած ստեղծագործական հավաքի ժամանակ պոլսահայ երգչուհին ներկայացրել է նոր տեսահոլովակի ստեղծման պատմությունը։
Միջոցառման ներկաները ընդգծել են, որ Սիբիլը հերոս է, քանի որ տարիներ շարունակ Թուրքիայում կարողանում է ներկայացնել հայկական երգը հայերեն:
««Արորն Ու Տատրակը» հայրենիքի ու հայության ձայնն է»,- իր խոսքում նշել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։


