▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank

Իդրամի և IDBank-ի կողմից անցկացվող ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների հաջորդ կանգառը Սյունիքի մարզն էր։ «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամի, Իդրամի և IDBank-ի համագործակցության շնորհիվ ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնն այս անգամ ստացավ նոր գույներ։ Ամենօրյա մարտահրավերներն ու փորձությունները հաղթահարելու հետ մեկտեղ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու ֆինանսական աշխարհին և զեղծարարություններից պաշտպանվելու կանոններին։

«Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամը «Մի դրամի ուժ»-ի ապրիլ ամսվա շահառուն էր։ Կուտակված 5 293 423 դրամը հիմնադրամին հնարավորություն տվեց ընդլայնել իր գործունեությունը՝ Սյունիքում անցկացվող ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի շրջանակներում ընդգրկելով ավելի շատ պատանիների։

IDBank-ի «Կապան» մասնաճյուղի կառավարիչ Վլադիմիր Ստեփանյանի խոսքով` համագործակցությունը նպաստում է պատանիների թիմային մտածողության զարգացմանն ու նրանց ակտիվ ներգրավվածությանը համայնքային կյանքում։

«IDBank-ն ու Իդրամը մշտապես կարևորում են համայնքներում բնակվող երիտասարդների շրջանում ֆինանսական և թվային գրագիտության զարգացմանը։ Մենք ձգտում ենք վաղ տարիքից կրթել երիտասարդներին՝ իրազեկ հասարակություն ձևավորելու նպատակով»,- նշեց Վլադիմիր Ստեփանյանը։

«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոնի գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Աթանեսյանը բարձր գնահատեց Իդրամի և IDBank-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով ձեռք բերված գիտելիքների կարևորությունը ապագայում որոշումների կայացման համար։

«Ժամանակակից աշխարհում թվային և ֆինանսական գործիքները մեծ նշանակություն ունեն։ Ֆինանսական գրագիտության դասընթացները մեր առօրյայում ընդգրկելով՝ մենք ձգտում ենք երեխաներին տալ բավականաչափ գիտելիքներ այդ գործիքները գրագետ օգտագործելու համար»,- ասաց  Էդուարդ Աթանեսյանը։

IDBank-ի բրենդի աջակցման մասնագետ, Իդրամ ընկերության բրենդի առաջխաղացման նախագծերի համակարգող Մովսես Բաբաջանյանը փաստեց, որ ֆինանսական գրագիտության վերաբերյալ գիտելիքները պետք է հասանելի լինեն բոլորին և ամենուր։

«Ապագա սերնդին կրթելու Իդրամի և IDBank-ի առաքելությունը միայն դասընթացներով չի սահմանափակվում։ Հենց այդ նպատակով է ստեղծվել Idram Junior հավելվածը, որտեղ հասանելի է նաև Junius ֆինանսական մրցաշարը։ Սա անփոխարինելի ու շատ օգտակար գործիք է թե՛ ծնողների համար՝ հետևելու իրենց երեխաների ֆինանսական շարժին, թե՛ երեխաների համար՝ խաղային ու հասանելի ձևաչափով սովորելու ու գիտակցված քայլեր անելու ֆինանսների աշխարհում»,- նշեց Մովսես Բաբաջանյանը։

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին