Պետք ա էշ լինես, որ մտածես՝ Գագիկ Ծառուկյանը կարող էր էդքան անզգույշ լինել․․․Տիգրան Չոբանյան
***
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից ՊԵԿ-ի քննչական վարչություն են բերել։
Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, թե կոնկրետ չի նշվել՝ ինչ դրվագով են Ծառուկյանին բերել վարչություն։
«Ասել են, որ հարցաքննություն պետք է տեղի ունենա, եկել ենք լրացուցիչ հարցաքննության»,- նշեց նա։
Փաստաբանի խոսքով՝ իրենք բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացրել, որով հերքվում են Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները, պատրաստվում են լրացուցիչ փաստաթղթեր էլ ներկայացնել։
«Բայց փորձում են փաստաթղթերը չտեսնելու տալ»,- նշեց Սարգսյան
***
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը միջնորդել է, որ առերեսում տեղի ունենա իրանցի գործարարների հետ։
Լրագրողներից մեկն այսօր փաստաբաններից հետաքրքրվեց՝ սա անհաջող գործա՞րք էր, որ իշխանությwuնը փորձեց մեղադրանքի հիմք դարձնել՝ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց, որ դա ոչ թե անհաջող գործարք էր, այլ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար մեծ քայլ էր։
«Պարոն Ծառուկյանի կողմից բոլոր ներդրումները կատարվել են, արդեն իսկ ես մի քիչ դժվարանում եմ իրանցի գործարարներ անվանել այդ անձանց, որովվետև իրականությունը բացահայտվել է, մարդիկ այս պահին պարոն Ծառուկյանին 14,5 միլոն դոլար պարտք են, բայց այլ իրականություն է ներկայացվում»,- նշեց Էմին Խաչատրյանը։
Փաստաբանն ասաց, որ իրանցիները պարտավորված են եղել պարտքը երկու տարվա ընթացքում վերադարձնել, իսկ երկու տարին ավարտվում է օրերս։
«Հետևաբար, համոզմունք ունենք, որ նրանց այս գործելակերպն ուղղված է նրան, որ պարտավորությունը չկատարեն»,- հավելեց Խաչատրյանը։
***
|
«Իշխանությունը շատ լավ գիտի, որ վաղ թե ուշ սուս ու փուս վերադարձնելու է այն ամենը, ինչը հիմա փորձում է ռեյդերական, բանդիտական մեթոդներով խլել․ սրա մեջ կասկած չկա»,- քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։ «Եթե իրենց թվում է, որ ՀՀ-ն կտրված է ամբողջ աշխարհից, չարաչար սխալվում են։ Նվազագույնը յուրաքանչյուր արտասահմանյան արբիտրաժային դատարան սրանց բմբլահան ա անելու։ Այստեղ միայն ունեզրկման խնդիրը չէ, խնդիրն այն տասնյակ հազարավոր մարդիկ են, ում այսօր սրանք առանց մի կտոր հացի են թողնում»,- նշեց Աբովյանը: *** |
|
«Տնտեսության հիմնասյուներից մեկը, որը ձևավորել և ստեղծել էր Գագիկ Ծառուկյանն իր գործունեությամբ, այսօր փլուզելն ու ոչնչացնելը ո՞ւմ ա ձեռք տալիս։ Իշխանություններն իրենց ճղում են մեջտեղից, որ հեսա ներդրումներ կգան, էս կլինի, էն կլինի։ Այս պայմաններում, համաձայն իմ տվյալների, բազմաթիվ միջին և խոշոր ներդրողներ, ովքեր պատրաստվում էին գումար ներդնել Հայաստանում, պարզապես չեն գալու»,- քննչականի դիմաց, որտեղ հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։ «Կա նաև տեղեկություն, որ մարդիկ իրենց բիզնեսները փորձում են հանել Հայաստանից»,- նշեց նա: *** |
|
«Գագիկ Ծառուկյանին առաջադրված՝ հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է»,- Քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ |


