Բաքվի բանտերում հայտնված հայերի անհապաղ ազատությունը բխում է հավաքական հայի արժանապատվությունից և շահերից, գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Գեներալ Դավիթ Մանուկյանի՝ Բաքվից հղված ուղերձն ես կարդում ու մտածում, թե ինչպես են մարդիկ թշնամու բանտից պաշտպանում հայկական պետականությունը, մինչդեռ Երևանում իշխանություն կրող անձինք ծառայում են այլոց շահերին։
Իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի, իսկ այդ գործարքներից շահում են բոլորը՝ բացի հայերից։
Բաքվի բանտերում հայտնված հայերի անհապաղ ազատությունը բխում է հավաքական հայի արժանապատվությունից և շահերից, ու այդ ուղղությամբ պայքարն այլընտրանք չունի»,- նշել է նա։
Դիտեք նաև՝


