▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ Ռովերսին»

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մրցեց իռլանդական «Շեմրոկ  Ռովերսի» հետ:

«Հանրապետական ստադիոնում անցկացված խաղում պորտուգալացի մարզիչ Մանուել Տուլիպայի ղեկավարած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

51-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» աչքի ընկավ 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման:

81-րդ րոպեին երեւանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Գվինեա Բիսաուն ներկայացնող 27-ամյա կիսապաշտպան Զիդան Բանժակին:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի ալբանական «Էգնատիայի» եւ սլովենական «Ցելիեի» դիմակայության հաղթողի հետ։

info@asekose.am/095519696
Սպորտ ավելին