▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կան դեպքեր, որ պիտի թողնես ժամանակին մեռնի ու մնա մաքուր ու կենդանի, քան շարունակի ապրել ու դառնա պիղծ ու մեռած»

Դիրիժոր Վահե Բեգոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի 1000 տարի առաջ, հեռավոր ու լրիվ ուրիշ կյանքում Լևոն Հախվերդյանը եկել էր ճեմարան ու դասախոսություն էր կարդում։ Ընդմիջմանն ուսանողներով շրջապատեցինք ու բոլորս նույն հարցն էինք տալիս` ինչպես է նրա նոր վիրահատված տղան, Ռուբենը, որ մերձիմահ էր։
Ասաց.
- Գիտեք, այդ հանդուգնն ինձ ասում է` հայր, դու պատմության մեջ մնալու ես` որպես Ռուբեն Հախվերդյանի հայր...
Բոլորս ժպտացինք, հումորի տվեցինք, անցավ-գնաց։
Հիմա ասածս ինչ է, այո′, Լևոն Հախվերդյանին գիտեն շատ ավելի քչերը, քան նրա տղա Ռուբենին, բայց բարեբախտաբար Ռուբենին ճանաչողները չգիտեն, որ նա Լևոն Հախվերդյանի տղան է, Լևոն Հախվերդյանին ճանաչողներն էլ նրան չեն ճանաչում` որպես Ռուբենի հայր...
P.S.
Ամեն մեկի մեռնելը որ գալիս է, միշտ չէ, որ ճիշտ է ազգովի հավաքվելն ու փրկելը, կան դեպքեր, որ պիտի թողնես ժամանակին մեռնի ու մնա մաքուր ու կենդանի, քան շարունակի ապրել ու դառնա պիղծ ու մեռած»։
Նշենք` ավելի վաղ Ռուբեն Հախվերդյանը հարցազրույց էր տվել «Արմթայմսին», որը ներկայացնում ենք ստորև:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին