«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մահացած Զաբել Կարապետյանի ամուսինը պնդում է` բժիշկ Արթուր Սարգսյանն իր 56-ամյա կնոջ մարմնի` միանգամից 5 հատվածներում պլաստիկ վիրահատություններ է սկսել: Այնինչ սկզբում պայմանավորվել էին, որ կհեռացվեն միայն ոտքի գոյացությունն ու որովայնի ավելորդ ճարպը: «Այս բժիշկը սովորաբար համոզում է` ընդլայնել վիրահատությունների ցանկը, հասկացել են, որ կինը գումար ունի, համոզել են»,- վստահեցնում է ամուսինը: Ամուսինները Գերմանիայից Հայաստան էին եկել` կնոջ վիրահատությունների համար: Առավել մանրամասն` «Ազատության» տեսանյութում: |
Պլաստիկ վիրաբուժությունից հետո մահացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet