Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը փորձում է կանխել առաջիկա պատերազմը՝ դռնեդուռ ընկնելով Վաշինգտոնից մինչև Փարիզ ու Մոսկվա։ Բայց այն, ինչ արել է Նիկոլն իր անհեռատես ու թուրքահպատակ աշխատանքով, բերելու է անկանխատեսելի պատերազմի։
Թշնամու առաջ բոլոր դռները բաց են Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ձախողված Նիկոլը աջ ու ձախ արդեն ասում է, որ նոյեմբերի 20-ից հետո մեծ հարձակում է լինելու։ Ադրբեջանն էլ չի հերքում, որ մինչև տարվա վերջ կլինի պատերազմը՝ դրա համար ստեղծելով տարբեր առիթներ։ Թշնամին լեռնային ու ձմեռային պայմաններում մարտ վարելու վարժանքներ է անում։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Մենք փոխանակ զինենք մեր բանակը, զորքին ապահովենք մարտական անհրաժեշտ ապրանքներով, գերադասում ենք փակել աչքերն ու երազել խաղաղության մասին։
Իշխանությունը էական ոչինչ չի անի։ Անելիս էլ ձեռք բերած ամեն մի ասեղն անգամ գովազդում է։ Իսկ մեր զորքին անհրաժեշտ են քողարկիչ ցանցեր՝ դիրքերի կահավորման ու զորքի տեղաշարժը քողարկելու համար։
Ժողովուրդ ջան, ձեր վճարած հարկերը չեն քողարկում հայ զինվորին։
Հարգելի հայրենակիցներ, տիկնայք ու պարոնայք գործարարներ, փող ունեցող մարդիկ, պաշտոնյաներ, վաղը բոլորդ մնալու եք դատարկաձեռն, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսի Վարդենիսի, Երասխի ու Սյունիքի վրա։ Ձեր դիզած փողերը նույնիսկ վառարանի կպչան չեն լինի, եթե հիմա խնայում եք բանակի համար։
Հիմա անհոգ հաճույքների մեջ եք, իսկ վաղը, որ պատերազմ լինի, ոգևորված մայկա, տռուսիկ ու պեչենի եք հավաքելո՞ւ․․․ Պատերազմի ժամանակ ինչ էլ անեք, անօգուտ է լինելու, քանի որ դա պետք է անել մինչև պատերազմը։
Հիմա քանի դեռ պատերազմ չկա, մեր առաջնագծին անհրաժեշտ են քողարկիչ ցանցեր, որպեսզի հայկական զորքը և զինտեխնիկան կարողանան քողարկվել թշնամու աթս-ներից ու դիպուկահարներից։ Հիմա որքան արագ կահավորենք մեր առաջնագիծը, այնքան շատ հնարավորություն կլինի կանխել կամ հետաձգել պատերազմը։ Թշնամու համար որքան անհասկանալի ու անտեսանելի լինի հայկական առաջնագիծը, այնքան ավելի ուշ նա հարձակման որոշում կկայացնի։
Խնդրում եմ, շատ եմ խնդրում, հանուն ձեր երեխաների, որոնք ծառայում են բանակում կամ վաղը ծառայելու են․․․ ձեզնից կտրեք թեկուզ 1000 դրամ։ Ինքներդ կարող եք ձեռք բերել քողարկիչները, որոնց 1 հատն արժի 12-20 հազար դրամ։ Դա ձեր մի շալվարի կամ ոմանց դեպքում մի նախաճաշի փող է, այնինչ այդքան փողով կարող եք փրկել առնվազն 30 զինվորի կյանք։
Եթե ինքներդ չեք կարող ձեռք բերել, օգնեք, մենք ձեռք բերենք, արագ տեղ հասցնենք։ Մի սպասեք վատագույն ժամանակներին․․․ Մենք դեռ հնարավորություն ունենք ուժեղացնել դիրքերը, կանխել մեծ պատերազմը, փրկել հայ զինվորների կյանքերը»։
«Աջ ու ձախ արդեն ասում է, որ նոյեմբերի 20-ից հետո մեծ հարձակում է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet