Շրջիկ լուրեր կան, չէ՞ ՝ ուսուցիչների քննության 3-րդ հարցի ճիշտ տարբերակը 4-րդն է, էլ տենց չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
***
Ներկայումս գործող՝ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2307-Ն որոշմամբ սահմանվել է սակագնային արտոնություն՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող 7400 հատ քանակությամբ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման հանդեպ, որի գործողության ժամկետն ավարտվում է ս․թ․ դեկտեմբերի 31-ին։ Վերոնշյալ ԵՏՀ Խորհրդի որոշմամբ 2024 թվականի համար ՀՀ հատկացված չափաքանակից մնացած 600 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների մասով նախատեսվել է պահել ռեզերվ՝ անմիջապես արտադրողից դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։ Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ ներկա դրությամբ, նախատեսված 7400 հատ չափաքանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան սպառվել է, որոշում է կայացվել իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը՝ ապահովելով 2024 թվականի համար ՀՀ-ին հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ |
Դիտեք նաև՝