▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խայտառակ որակի խաղ․․․ Լավ, ինչքա՞ն սենց էլի...»․ արձագանքներ համացանցից

Հայաստանի հավաքականը արտագնա խաղում չկարողացավ հաղթել Ֆարերյան կղզիների ընտրանուն․ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2։2 հաշվով։

Ներկայացնում ենք արձագանքներ՝ համացանցից։ 

Սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Քանի կար, Հենոյի արյունն էին խմում ոմանք, ասում էին խանգարում է հավաքականին:

Հետո անցան Բարսեղյանին, Ադամյանին, Բայրամյանին, թե բա խանգարում են հավաքականին:

 Հիմա ես խանգարեմ ձեր անդորրը, տիկնայք և պարոնայք։

Հիմա ո՞վ էր խանգարում Ֆարերյան կղզիներին (!!!) հաղթելու համար։ 

Խայտառակ որակի խաղ, պաշտպանությունում անհամաձայնեցված գործողություններ, հարձակման գծում խառնաշփոթ․․․ Լավ, ինչքա՞ն սենց էլի...»։

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն էլ իր տելեգրամյան ալիքում ներկայացրել  է ֆուտբոլասերի կարծիքն՝ իրեն ուղղված․

«Մի կերպ` 2-2 խաղացին... հազիվ` ոչ ոքի եղավ: Բայց սա կրվելու նման բան է՝ Ֆարերյան կղզիները շատ թույլ թիմ է, ֆուտբոլիստների կեսը ուրիշ մասնագիտություն երևի ունեն: 3,2 միլիոն եվրո արժի իրենց թիմը, իսկ մերը՝ 41,8 միլիոն: Ու էս էլի ամոթ է մեր ֆուտբոլի ու երկրի համար: Մարզիչի հրաժարական, սա պարտադիր,  պարոն Ղուկասյան, լիքը թվեր են տալիս դրան, ուժեղ խաղացողների չի հրավիրում, էդ տղերքը դուրսը ուրիշ երկրներում շատ լավ են խաղում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին