▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու. մանրամասներ դպրոցում տեղի ունեցածից

Երկու թոռներս սովորում են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, փոքր թոռնիկս տեսել է մասկաներով մարդկանց: Եկավ պատմեց, որ ավտոմատներով մարդիկ մտան դպրոց: Այս մասին Նյուզ.am-ի հետ զրույցում նշել է դպրոցի աշակերտներից մեկի տատը:

«Ասաց՝ դասատուներից մեկին բռնել են, տարել են, ինչ-որ մի երեխայի է ծեծել: Ես էլ ասացի՝ դասատուին պետք չի այդքան մեղադրել, դժվար է այդքան երեխաների հետ աշխատելը, մենք չգիտենք՝ ինչը ոնց է եղել:

Հետո տուն եկավ մեծ թոռս եւ ասաց, որ իրենց չեն թողել ֆիզկուլտուրայի դահլիճից դուրս գալ: Երեւի պահել են երեխաներին, որ այդ պահին այդ մարդուն տանեն, երեխաները չտեսնեն: Ասաց՝ տատիկ, մենք շատ վախեցանք, մտածեցինք՝ ահաբեկիչներ են եկել, մեզ փախցնում են: Չի կարելի այդպես դպրոց մտնել, երեխաներին վախեցնել»,-ասել է կինը:

Նա նաեւ ենթադրել է, որ կասկածյալ տղամարդը աշխատում է նաեւ ԳԹԿ-ում, քանի որ մի քանի անգամ տեսել է, որ նա ԳԹԿ-ից առաջ եկել է դպրոց: «50-ն անց մարդ է, շատ պատկառելի տեսքով: Ծնողների խմբում մի ծնող գրել էր, որ իր երեխայի դասարանում է դեպքը եղել, երեխեքը լեղաճաք են եղել, վախեցել են: Բոլորը դատապարտում են դպրոցում այդ ձեւով ԱԱԾ-ի գործողությունը: Թող ԳԹԿ-ից իրեն ձերբակալեին, կամ իր տնից, բայց ոչ դասարանից: Գոնե սպասեին՝ զանգը տար, դասն ավարտվեր, մոտենային նորմալ տանեին»,-ասել է կինը:

Նա հավելել է, որ մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ-ի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից: Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ:

***

Երևանի ավագանու անդամ, դասախոս Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան էլ զարհուրելի լինի արարքը, որում կասկածում են ուսուցչին, անընդունելի է նման ձևով` երեխաներին սթրեսի ենթարկելով ձերբակալությունը։
Զինված ահաբեկիչ չէր, որ հենց այդ պահին, այդ վայրում, այդ ձևով պիտի արվեր։
Խնդրում եմ բոլորին, հատկապես լրատվամիջոցներին, երեխայի ինքնությունը պարզելու դեպքում այն չհրապարակել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին