71 տարեկանում մահացել է էստրադային ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը․ 1992 թվականից նա բնակվում ու ստեղծագործում էր Բելգիայում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Վակա Դավթյանը․ «Զառան մահացել ա , մահացել ա մեկ ամիս առաջ ու ոչ մի տեղ , ոչ մի բան չի ասվել ...Ամոթ մեզ ...»,-գրել է նա։
Արվեստագետ Կարեն Հակոբյանը գրում է․ «Զառան այլևս մեզ հետ չէ... ինչպես գեղեցիկ կապույտ երազ… անկրկնելի էություն…միշտ իմ սիրո և աղոթքների մի մասը… Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ես պարզապես իմացա, որ նա այլևս չկա… արդեն մեկ ամիս…մեկ ամիս»։