|
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար: Պատճառն այն է, որ այսօր ՌԴ-ն արգելեց նաև կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: Ինչպես տեսնում ենք՝ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպումը շատ արդյունավետ է ընթացել, դրա հետևանքով Եվրոպայում շուկա ա, որ բացվում ա հայկական ապրանքների համար: Մեր արտադրողները աննախադեպ հնարավորություն կստանան Եվրոպական շուկան հեղեղել հոլանդական ծաղկից 2 անգամ ավելի թանկ ծաղկով, չեխական ձկից 3 անգամ ավելի թանկ ձկով, գերմանականից՝ 4 անգամ ավելի թանկ կաթնամթերքով, իսպանականից 5 անգամ ավելի թանկ ծիրանով, իտալականից 6 անգամ ավելի թանկ գինով: Նույնը վերաբերվում է ջրեղենին, հյութեղենին, ջեմերին և այլն... ու քանի որ մեր ինֆեկցիոն հիվանդանոցները մանրից աշխարհի առաջատարն են դառնում սննդային թունավորումների բուժման հարցում, վստահ եմ՝ մեր ապրանքի որակը որևէ հարց չի հարուցի Եվրոպայում և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, որտեղ 100 հոգուց ընդամենը 20 հոգի էր թունավորվել, դա կհավաստի: |
Այս առթիվ կարելի է մի հատ ֆեստիվառ կազմակերպել ՝ վարչաբենդի գլխավորութամբ…
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


