▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այժմ այբ, բեն, գիմ իմացողը ուղղագրական ռեֆորմ է մտցնում

Հայերենի ուղղագրությանը նախասովետական շրջանում թող մեկը համարձակվեր մի տառին ձեռք տար կամ հետը խաղար։ Հայկաբանները այնպիսի մի աղմուկ կբարձրացնեին, որ մարդը բռնված գողի պես իր ձեռքը կփախցներ հայ տառերից։ Հիշում եմ «ու»–ն փոքր «ւ»–ով փոխարինելու ժամանակ Ղազարոս Աղայանը քանի՜ կուժ արյուն թափեց։

Իսկ հիմա՝ չէ։ Այժմ այբ, բեն, գիմ իմացողը կարող է ուղղագրական ռեֆորմ մտցնել, և դու ստիպված ես ամեն բառի վրա մի ժամ մտածել, իմանալու համար, թե վերջին մոդայով այսինչ բառը ինչպե՞ս է գրվում։ Ամեն անգամ երբ գրիչ եմ վերցնում գրվածքներս վերնագրելու՝ ժամերով մտածում եմ «ֆելիետոն» գրել, թե «ֆելյետոն»։ Մտածում եմ այնքան, որ գրելիքս մոռանում եմ։ Ինչո՞ւ «մեջ» գրել և ոչ՝ «մէջ», ինչո՞ւ «սեր» և ոչ՝ «սէր»։ Ի՞նչ իրավունքով կնոջ սերը խառնել կաթի սերի հետ։ Թեև ըստ էության երկուսն էլ միատեսակ անուշ բաներ են, կարելի է խառնած գործածել, բայց պատահում է, որ դեպի կինն ունեցած զգացմունքը սառում է, ու կաթի սերը մնում է անընկեր։

Ես չեմ ենթարկվում ներկա ուղղագրությանը և «մեջ»֊ը «մէջ» եմ գրում, «սերն» էլ «սէր»։

Հայերը երեսունից ավելի տառ ունեն, դրանցից մեկը ինձ չի՞ պատկանի։


Լեռ Կամսար

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին