Այս տարի հունիսի 1-ը չնշվեց հանրապետության 2-րդ քաղաքում՝ Գյումրիում:
Նախկինում այս օրը ոչ միայն մանուկներին, այլև մեծերին ուրախություն էր պատճառում: Գյումրիում անցկացվում էր մանկական շքերթ, որի մասնակցում էին քաղաքի բոլոր նախակրթարնների, երաժշտական և մարզական դպրոցների սաներն ու անգամ հաշմանդամ երեխաները:
Մի խոսքով, օրը տոնական էր բոլորի համար:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրամանով ՜՜պարադը այս տարի չանցավ գյումերցիների դռնով՜՜: Պաշտոնական մեկնաբանությունը՝ քաղաքի կենտրոնական հրապարակը վերանորոգվում է: Գյումրեցիներն առանց կատակի քաղաքապետի մտքի հերթական փայլատակմանը չկարողացան անտարբեր վերաբերվել:
Ըստ նրանց,՜՜ էդ մարդը քաղքից բեխաբար է,օր բանից տեղյակ էղներ, կիմանար, օր Գյումրին ուրիշ 3 հատ հրապարակ ունի՜՜: Գյումրեցիների այս պրագմատիզմին հակադրվել չի ստացվի, որովհետև փաստը մնում է փաստ, որ երբ տարիներ առաջ Գյումրու Վարդանանց հրապարակը վերստին վերանորոգումների պատճառով պատրաստ չէր հունիսի 1-ի միջոցառմանը, մանուկների տոնը անցկացվեց Անկախության հրապարակում: Ու քանի որ Բալասանյանը ,իրոք, քաղաքից անտեղյակ է, իսկ նրան խորհուրդ տվող քաղաքապետարանի հին աշխատողներն ու բաժինների պետերը այդ տարի քաղաքապետարանում չէին աշխատում, ուստի նրանք այս անգամ անզոր են եղել Բալասանյանին արժեքավոր, նախկինից կորզված խորհուրդներ տալ: Արդյունքում՝ մանուկների տոնը Գյումրիում չանցկացվեց: Իսկ մի քանի հասարակական կազմակերպություններ փորձեցին մանկական երգերի ձայնագրություններով երեխաներին գրավել, և վերջ:
Փոխարենը, ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրների, Բալասանյանը հանձնարարել է բոլոր մանկապարտեզների տնօրեններին, հունիսի1-ից սննդի և հացի գնումներն իրականացնել բացառապես Գյումրու հրուշակեղենի գործարանից՝ կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ ՜՜Անուշարանից՜՜, որը պատկանում է Բալասանյանի որդուն՝ Խաչիկ Բալասանյանին:
Ասում են, Սամվել Բալասանյանի ատկատները դառնում են աստղաբաշխական , իսկ ախորժակը ՝ ՜՜գայլային՜՜, ինչը , ըստ գյումրեցիների նշանակում է ՜՜թոթոլի մատաղը թոթոլի փորում՜՜:
Նյութը վերցված է "Գյումրին ես եմ" քաղաքացիական նախաձեռնության էջից։