Տարիներ առաջ ես աշխատում էի դպրոցում, ,պարզ է, դասավանդում էի անգլերեն լեզու, Մեր դպրոցը համալրված էր լավագույն մասնագետներով և համարվում էր ՎԲրյուսովի անվան օտար լեզուների բազային դպրոց,Դասագրքերի հեղինակները Ն Հովհաննիսյանը , Գ Կարաբեկյանը , Քեշիշյանը դասագրքեր կազմելիս մեզ հանձնարարում էին փորձնական դասեր անցկացնել նոր դասագրքերով ,և դրանք հրատարակվում էին այն ժամանակ, երբ պրակտիկ ուսուցիչը գործնական դասերին կարողանում էր, այսինքն տեղավորվում էր այդ նորույթները ,45 րոպեների ընթացքում հասցնել և;քերականություն, և տեքստերի կարդալ թարգմանել, և զրուցել որևէ թեմայի շուրջ և նաև երգ կամ բանաստեղծություն ,այս ամենը կիրառել մեկ դասաժամի ընթացքում,,,, Դպրոցում մենք անգլերենի ուսուցիչներով կարծես ստախանովյան շարժման մասնակիցներ լինեինք,,,, Եվ դա էր պատճառը ,որ ինստիտուտի ուսանողական պրակտիկան վստահել էին մեր դպրոցին,,,Այն լինում էր տարին երկու անգամ աշնանը՛ երեք ամիս և գարնանը՛ չորս ամիս, մի խոսքով յոթ ամիս ուսանողները լինում էին մեզ մոտ ,,,Սկզբում նրանք նստում և լսում էին , հետո հետևելով մեզ դասը վարում էին այնպես, ինչպես մենք էինք ասում, իհարկե չսահմանափակելով նաև նրա սեփական նախաձեռնությունները,,,,
Ինչ մեղքս թաքցնեմ, ուսանողների մեծ մասն ընտրում էր ինձ,( նրանք ազատ ընտրության իրավունք ունեին, թե որ ուսոցչին են գերադասում,,),
Հերթական պրակտիկայի ժամանակ, մի օր , իմ դասարանի վերջին շարքերում հազիվ տեղավորվել էին մի տաս ուսանող և ուհիներ,,,Ես գրատախտակին գրում էի և ուսանողների բարձր ձայնը խանգարում էր ինձ , շրջվեցի և խիստ դիտողություն արեցի վերջի երկու տղաներին, նրանց ձայնն ավելի բարձր էր,,, Նրանք սսկվեցին տեղները և ես բարկացած շարունակեցի,,, Տղաներից մեկը գյումրեցի էր, շատ համակրելի դեմքով ,,ես նրան անգամ Ռիխարդին էի նմանեցնում ,( Երկար ճանապարհ ավազուտներում ) ֆիլմից , նա մոտեցավ և ներողություն խնդրեց,,ես իհարկե բոբո չէի, որ չներեի, ժպտացի իրեն և նա հեռացավ,,,Հաջորդ օրը ներս մտա դասարան, սեղանիս ինչ որ բան էր դրված,,դասը դեռ չէր սկսվել, բացեցի ,մոսկովյան շոկոլադներ էին,,մտածեցի երեխաներն են բերել, բարկացա, այդ պահին ներս եկավ իմ գյումրեցին,, ասաց, որ չբարկանամ , ինքն է բերել,, իսկույն կատաղած ասացի, որ ետ տանի,,,վայ ,մի դեմքին նայեիք,, երեխայի պես վիրավորված ,աչքերիս նայելով ասաց;< Գյումրեցին իր արածից ետ չի կանգնում,>,բայց արդեն այս վերջին բառերը արտասանվեցին պարտադրող տոնով, բացեց մի շոկոլադ և մոտեցրեց ինձ,, <<Այ քեզ համարձակություն> ,սրան մի լավ պատիժ է հասնում ,մտածեցի ես, նա դեռ շոկոլադը պահած ձեռքին սպասում էր, օֆ ,մտածեցի, արդեն երեխաները ներս էին մտնում , զանգն էլ հնչեց , մերժեցի,,, նա գնաց և մյուս ուսանողների հետ նստեց վերջին նստարանին,,,Ինչ անեի, շոկոլադը տարա ուսուցչանոց որը մի քանի րոպեից սպառվեց,,,Հաջորդ օրը նույն պատմությունը, Նա այս նույն բանն արեց համարյա ամեն օր, Մի օր էլ չկարողացա ինձ պահել ,սկսեցի ծիծաղել, Արդեն պետք է իրենք դասավանդեին, ես էլ ուղղեի սխալները, և այլն, դե արդեն գիտեի անուն ազգանունը, Նաիրի էր նրա անունը,, Ես լինում էի ժողովի ,Նաիրին ներս էր մտնում և խնդրում, որ ես դուրս գամ մի րոպեով, դուրս էի գալիս, նայում եմ դեմքին, ոչինչ չի ասում,, հետո էլ թե , ուզում էր տեսնել և նոր գնալ, աշակերտները վաղուց ինչ որ բան էին արդեն փսփսում, իսկ ուսուցիչները?,,,,լավ է չասեմ,,,Նաիրին լուրջ էր սիրահարված, այդ շրջանում աղջիկս հիվանդացավ և մենք հիվանդանոցում էինք, հանկարծ ,մի օր լուսամուտից աչքս ընկավ հեռվում կանգնած Նաիրին ,և կրկին մոսկովյան շոկոլադները սկսեցին այստեղ էլ գալ,, Ինչ անեի,? Երբ դուրս գրվեցինք հիվանդանոցից ,նա սպասեց դասերն ավարտվեն և սկսեց ամենայն լրջությամբ խոստովանել, և ասեց, որ իրենց տանը բոլորը գիտեն, և դեմ չեն, որ ես երկու երեխա ունենալով հանդերձ ամուսնանամ իր հետ , ասեց, որ մայրն էլ սպասում էլ ինձ, որ տեսել էր հեռուստատեսությամբ և շատ էր սիրում,,,,Աստված իմ, բայց ես երբ եմ, ինչ արել,? որ ինքն իմ փոխարեն որոշել էր,,համ չէի ուզում կոտրել տղայի նուրբ սիրտը ,համ էլ ,,ինչ անեի,,, ??? Մի օր էլ խումբն ինձ հրավիրեց կինոդիտման< Երկար Գիշերներ> Պարսկական ֆիլմ էր, խաղում էր Գուգուշը,, Նաիրին կողքս նստած նայում էր ու հանկարծ ասաց< որ իմ հետ չամուսնանաս, ես էլ այս տղայի նման կմեռնեմ>Նաիրին ամենուրեք էր, որտեղ ես էի, ուղեկցում էր մինչև տուն,նոր հանգիստ խղճով հեռանում էր,,, Մի օր էլ, էլ չդիմացա ,արդեն ասացի, որ այլևս հեռանա իմ կյանքից,,Համ ասեցի, համ էլ սիրտս մի տեսակ ճմլվում էր,,, Արդեն նա այնպես էր գալիս, որ ես չնկատեմ,, վաղուց ավարտվել էր պրակտիկան, նա իր դասերին այլևս չէր նստում,,,
Երկրաշարժից անցել էր երկու օր,,,Ինձ մոտեցավ մեր դասագրքի հեղինակը Ն Հովհաննիսյանն ու գլուխը կախ , տխուր ասաց, Մարիետա , գիտես Նաիրին էլ է մահացել Գյումրիում,,,
Ազնվությամբ եմ ասում, կարծես մի բան փուլ եկավ գլխիս, հիշեցի նրա խոսքերը կինոթատրոնում,,, Այդ օրը և մի քանի օր էլ չէի կարողանում ինձ գտնել, տխրությանս չափ չկար, չգիտեմ ինչպես մոտեցա դաշնամուրին և հոգուս մեջ ծանրացած վիշտը հանձնեցի ստեղներին,,,,գրվեց ,<Ինձ նման թախծոտ> երգը,,,>>,,
Դրանից տարիներ անց, մի կին, որ զբազվում էր իմ բնակարանի մաքրությամբ, մի օր եկավ ու ասաց,,Մարիետա, ես մի տուն էի գնացել մաքրելու, պատին տեսա քո և մի տղայի նկարը , մայրն ասաց, որ Նաիրին է, իր տղան, սա էլ իր սիրած աղջիկը,,,,պրակտիկայի ավարտական նկարն էր,,,,,
Ֆեյսբուք