▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռաջ Կապուրը` Գարեգին Նժդեհ, իսկ Մոնթեն` Վազգեն Սարգսյան

Ամոթ, Ամոթ.............................

Ես չեմ հասկանում` ուր է գնում այս երիտասարդությունը (իհարկե, ոչ բոլորն են այդպիսին ու փառք Աստծո), ինչ արժեքներով են նրանք մեծանում, ում են նրանք ճանաչում և ինչ դաստիարակությամբ են նրանց մեծացնում: Այնքան վրդովված ու նյարդայնացած եմ, այնքան հիասթափված ու այն աստիճանի զարմացած, որ բառեր չեմ գտնում արտահայտվելու:

Երեկ ATV հեռուստաընկերության եթերում դիտում էի մի հաղորդում` «Արդյոք ովքեր են»: Միմյանց դեմ մրցում էին ԵՊԲՀ-ի և ԵՃՇՊՀ-ի թիմերը: Ասեմ, որ խաղի մասնակիցները պետք է ճանաչեն նկարում պատկերվածներին: Մասնակիցները գրեթե ոչ ոքի չէին ճանաչում, ավելին` նրանցից մեկը ցուցադրեց իր ողջ տգիտությունը, չեմ վախենում այս բառն արտաբերելուց և հիմա ասեմ ինչու:

Նկարներից մեկում ցուցադրվում է հնդիկ ռեժիսոր Ռաջ Կապուրը, հաղորդավարները փորձում էին օգնել և որպես հուշման կարգով ասում «երրորդ» մաս: Բժշկականի մասնակիցը չկարողացավ պատասխանել, իսկ ճարտարարաշինարարականի մասնակիցը ասում է. «դե եթե ասում եք «երրորդ մաս», այնտեղ Գարեգին Նժդեհի հրապարակն է, հետևաբար սա Գարեգին Նժդեհն է:

Ես մի բան չեմ հասկանում` մարդ իչքան բոբիկ պետք է լինի, որ սեփական ազգի մեծերին չիմանա: Բայց սպասեք, սրանք դեռ բողբոջներն են: Նույն այդ դատարկ ու սին երիտասարդը ևս մեկ անգամ փայլեց իր տգիտությամբ: Հաջորդ նկարում ցույց են տալիս ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նկարն ու այս դատարկագլուխ տգետը պատասխանում է. «Ես մի չորս օր առաջ գտնվում էի նրա հայրական գյուղում ու նրա արձանի մոտ կանգնած էի: Սա Վազգեն Սարգսյանն է»:

 Ես ուղղակի այն աստիճանի վրդովված էի, որ անգամ չգիտեի, թե ինչ մտածել: Մարդը չգիտի իր ազգի հերոսին, ով իր արյան գնով պահեց մեր հայրենիքը: Կամ մեր ազգի մյուս մեծին Գարեգին Նժդեհին: Իսկ դե վերջում ցույց տվեցին հայ ջութակահար Կարո Հայրապերտյանի նկարը: Երկու կողմերն էլ, չիմանալով Կարո Հայրապետյանին, ասացին Պագանինի ու Ստրադիվարիուս:

 Այնքան նյարդայնացած էի, որ չկարողացա դիտել հաղորդումը մինչև վերջ: Ուղղակի ամբողջ գիշեր մտածում էի, թե ինչքան նման երիտասարդներ կան մեր երկրում, որոնք իրենց իսկ ազգի մեծերին ու հերոսներին չեն ճանաչում: Ամոթ է, ամոթ, դուք մի քանի տարի հետո պետք է օրինակ ծառայեք ձեր երեխաներին ու նման ձևով դաստիարակեք ձեր երեխաներին:

Անի Ահարոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին