«ԱԺ նիստի օրակարգում է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածու Սիրունյանի բարեվարքության մասին եզրակացությանը ծանոթացե՞լ եք»,- ԱԺ նիստի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ստանալով դրական պատասխան՝ պատգամավորը շարունակեց․ «Երբ ծանոթացա, շոկի մեջ էի։ Մինչև հարցի քննարկումը, կոչ կանեմ ՔՊ պատգամավորներին ծանոթանալ այն բարեվարքության եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Վերանայեք ձեր որոշումը, դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական, ներազգային ատելության ահավոր մի օրինակ է, մարդ, որն ատում է սեփական հայրենակիցներին, մարդ, որը թշնամություն է տարածել տարիներ շարունակ»,- ասաց Մանուկյանը։ Ալեքսանդր Սիրունյանի սկանդալային գրառումները կարդացեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում *** |
ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ |
ԲԴԽ անդամի թեկնածու եք առաջադրում մարդու, ով ատում է իր հայրենակիցներին...Մանուկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet