▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են թուրք հատուկջոկատայինները Հայաստանից տեղափոխում 2 անձանց

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին

Արտահանձնվածներին տեղափոխվել են թուրքական հատուկ ծառայությունների ինքնաթիռով: Թուրքիայի ՆԳՆ-ի EM 805 հատուկ ինքնաթիռը վայէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, որով էլ կասկածյալներին դիմակավորված հատուկ ստորաբաժանումների մեծաքանակ ծառայողները նրանց տեղափոխել են Թուրքիա:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, արտահանձնվածներից մեկը Թուքիայում հայտնի հանցավոր խմբավորման առաջնորդ Էրջան Յըլազն է, որը մեկ տասնամյակից ավելի գտնվել է հետախուզման մեջ, այս խմբավորումը բազմաթիվ սպանությունների և հանցավոր գործունեությունների հեղինակ է:

Մինչ այդ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել արտահանձնման վերաբերյալ` նշելով․ «Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ.

Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին