▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը ձգտում է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ դառնալ

ՀԱՕԿ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հերթական ընտրություններն են և այն 8 տարի պաշտոնավարելուց հետո հրաժարվում է 3 րդ անգամ հայտ ներկայացնել նախագահ Հրաչ Ռոստոմյանը, ով համատեղությամբ նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն է, Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը, իսկ նախկինում եղել է նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ Ինչու է օլիմպիական մարզաձևի նախագահի պաշտոնը թափուր թողնում Գագիկ Ծառուկյանը՝ մանավանդ, որ այս մարզաձևում Հայաստանը գրանցում է մեծ հաջողություններ, Եվրոմեդիա24-ի  հետ զրույցում Հրաչ Ռոստոմյանն ասել է, որ ինքը կամովին է թողնում իր պարտականությունները և չի ցանականում շարունակել ՝ զուտ ծանրաբեռնվածության պատճառով։

«Ակտիվ շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Ռոստոմյանին կառավարությունից է պարտադրվում չառաջադրվել և չհավակնել այդ պաշտոնին, քանի որ այդ մասին երազում է վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ հիմնադիր անդամ Արայիկ Հարությունյանը, Ռոստոմյանը ծիծաղով արձագանքեց, որ իրեն ոչ ոք չի հանդիպել , ոչ մի զանգ- միջնորդություն չի ստացել և չի ուզում խոսել այլոց հավակնությունների մասին։

Հիշեցնենք, որ մամուլն այս օրերին հաճախ է անդրադառնում Արայիկ Հարությունյանին ամենատարբեր թեմաներով՝ իրեն շրջապատող անձանց հետ կապված կոռուպցիոն սխեմաներից մինչև անհավատալի թվացող մարզական ոլորտի ձգտումներ։ Նկատենք, ֆեդերացիայի նախագահ դառնալու նրա ձգտումների մասին առայժմ կցկտուր խոսում և քննարկում են նեղ միջավայրում, բայց ծանրամարտի չեմպիոններից արձագանքներ կամ հրապարակային քննադատություններ առայժմ չեն հնչել։ Ի դեպ, ուսումնասիրելով ծանրամարտի պաշտոնի ենթադրյալ հավակնորդ Փաշինյանի թիմակից՝ Արայիկ Հարությունյանի կենսագրությունը ֆիքսեցինք, որ նա չունի իր կենսագրության մեջ սպորտի հետ կապող որևէ տող»,-գրում է սկզբնաղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին