ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում ներկայացրել է քաղաքացիների նամակը, որով վերջիններս շնորհակալություն են հայտնում՝ իրենց աշխատավարձերի ուշացման հարցը բարձրաձայնելու համար, ինչից հետո՝ այն ստացել են։
«Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։
Ձեր անմիջական միջամտությամբ՝ «Եղվարդշին» կոչված հիմնարկը 17 հոգու 2023թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը վճարել է 13.03.2024թ-ին, որի համար Ձեզ նորից շնորհակալություն ենք հայտնում։
Իսկ 2024թ-ի հունվար ամսվա աշխատավարձը մինչև օրս չի վճարել։
«Եղվարդշին» հիմնարկի ղեկավարն է Սամվել Վարդանյանը։
17 աշխատավորներից 5-ինը, որոնք նույն հիմնարկի մեխանիզատորներն են` աշխատավարձները վճարվել է, իսկ մնացած 12 բանվորների աշխատավարձները մինչև օրս վճարված չէ։
Մենք Թալինի շրջանի Արտենի գյուղից ենք։Եթե հնարավոր է խնդրում ենք Ձեր միջամտությունը։
Իմիջայլոց, տեղեկություն ունենք, որ նա ամանորին մեկնել է ԱՄՆ։
Հարգանքներով՝ խաբված բանվորներից»,-նշված է նամակում։