▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Հայկ Մարությանը «թաքուն» նկարահանում արել ավտոբուսում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է տարածել, որի մեջ ասում է, որ ժողովուրդը որոշում է կայացրել՝ փետրվարի 1-ից բոյկոտում է տրանսպորտի թանկացման դեմ։ Նրա խոսքով՝ համաքաղաքացիների հետ բոյկոտի ձև է ընտրվել այն, որ քաղաքացին մտնի ավտոբուս, հարյուր դրամը դնի և անցնի առաջ։

ՕրագիրՆյուզն է գրում ու հավելում․ «Պարզաբանելու համար, թե ինչպես է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել տվյալ ավտոբուսի մեջ և նկարահանում արել այն ժամանակ, երբ ավտոբուսում ոչ ոք չկար, կայքը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։

Վերջինս ասաց․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից ինձ փոխանցեցին հետևյալը, որ երեկ պարոն Մարությանը 9-րդ մասիվի X համարի երթուղու վերջնակետ է մոտեցել, տեսնելով, որ այդ պահին վարորդը մեքենայի մեջ չէ, իր նկարահանումն արել և դուրս է եկել, իսկ վարորդը այդ ընթացքում խանութ էր գնացել, մինչև որ իր երթի ժամանակը գար: Գիտեմ, որ տնօրենությունը վարորդի հետ խոսել է, բայց այլ մանրամասների չեմ տիրապետում»:
Թեմայի վերաբերյալ Հայկ Մարությանից նույնպես փորձեցինք պարզաբանում ստանալ, սակայն վերջինս հեռախոսազանգին չպատասխանեց. եթե հաջողվի կապ հաստատել վերջինիս հետ, ապա պատրաստ ենք ներկայացնել նաև նրա տեսակետը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին