▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «2021թ. սեպտեմբերին, կապիտուլյանտների կողմից թուրքերին նվիրված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ահաբեկիչը հայ երեխաների ավտոբուսը զենքով կանգնացրել էր ու սպառնալով վերջիններիս՝ ավտոբուսի վրայից քերել էր Արցախի դրոշն ու զինանշանը։

Այսօր՝ 2025 հունվարին ՀՀ դ-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի խորհրդարանում պոկվեց Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների միասնական քարտեզը։ Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել։ Ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն (ցենզուրա)։

Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով։ Վառ վկայությունը «Արցախ» բառն արտասանելու համար դե-ֆակտո վարչապետի խոսնակի ներողություն խնդրելը։

Էս ամենը քաջածանոթ է մեզ՝ մասնագետներիս։ 19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։
Ենթադրում եմ, որ սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով։ Եթե չդիմադրենք, նոր առիթներ էլ կունենա»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին