Նաիրա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չարենցի թանգարանը իր հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծական գրքույկը ուղարկել է տիեզերք։
Ու՞…
Միայն ե՞ս եմ, որ չեմ հասկանում թանգարանի մշակութային այս տիեզերական քաղաքականությունը, թե՞ էլի իմ պես չհասկացողներ կան:
Իբր, Երկիր մոլորակում բոլորը (գոնե հայերը) կարդացել ու ընկալել էին, տիեզերքն էլ անմասն էր մնացել, հա՞․․․
Ինչպիսի՜ թարմ իդեաներ են հորդում, երևակայության ինչպիսի՜ թռիչք... Չարենցյան տողերը տիեզերքից նայում ու ուշաթափվում են»։