▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար

ՀայաստանՆյուզ-ը գրում է․ «Անդրադարձել էինք Աննա Հակոբյանի նախաձեռնած հաջողակ տղամարդկանց ընթրիքին ներկա  Վարդան Ալեքսանյանին, որը անցնում է քրեական վարույթով, նախկինում հետախուզվող էր, հետո՝ ընթրիքին հանդես եկավ որպես հաջողակ տղամարդ, իսկ այսօր արդեն Աննա Հակոբյանի գործընկերն է։

Աննա Հակոբյանի էջից տեղեկացանք, որ մի շարք քաղաքացիներից փող հափշտակելու մեջ մեղադրվող Վարդան Ալեքսանյանն օգնելու է Աննա Հակոբյանի ծրագրերին։

Աննա Հակոբյանը հայտնում է․ «Այսօր` հունվարի 20-ին, «Դիգնիսի» ՍՊԸ-ի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Սույն հուշագրով «Դիգնիսի»-ն նպատակ ունի աջակցել Հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին»։

Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ տնօրենն էր, որը ղեկավարում էր նաև «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Այժմ նա ԴԻԳՆԻՍԻ ընկերության տնօրենն է։

Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։ Մեզ հայտնի է դարձել, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարևանությամբ գտնվող հողատարածքներն առաց համատեղ սեփականատետերի իմացության ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։

Մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց․ «Հուշահամալիրի հարևանությամբ ՀՀ դրոշն էր տեղադրել ասում էր՝ Մասիսն էր երևում, և մի շարք սփյուռքահայերի խաբելով հողերը վաճառեց։ 26 մարդ է տուժել այս Ալեքսանյանի գործունեությունից։  Մարդիկ մինչև օրս այդ հողերը չեն կարող շահագործել, դատական պրոցեսը չի ավարտվում։ Որևէ մեկին հետաքրքիր չէ՞, թե ի՞նչ փողերով է բացել ԴԻԳՆԻՍԻ ընկերությունը Վարդան Ալեքսանյանը, իսկ եթե ապօրինի է, թե էդ պարագայում դա չի կարևորվում։ Աջակցում են, քեֆ են անում, գնորդներն էլ էս երկրում որևէ իրավունք չունեն, 26 գնորդի է խաբել, 26 մարդ իր պլանը չի իրականացրել հայրենիքում»։

Ի հավելումն նշենք, որ դեռ դատավճիռ չկա։
Ըստ ոստիկանության 2010 թ․ հաղորդագրության՝ Ալեքսանյանը հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը դեռ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված 3 մլն դրամ գրավը։

Դատական գործը գտնվում է դատավոր Մարտին Արզումանյանի վարույթում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին