ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Իրանի նախագահ Փեզեշքիանը և ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեցին Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որի շրջանակներում՝ Թեհրանը նախատեսում է շուտով գազ գնել Մոսկվայից, իսկ մատակարարվելու է այն Ադրբեջանի տարածքով։ Պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերը, որոնք պնդում են, թե Հայաստանը կարող է հրաժարվել ռուսական գազից և գնել իրանականը: Այն դեպքում, երբ Իրանը պայմանավորվում է Ռուսաստանից գազ ստանալու մասին՝ այն էլ Ադրբեջանի միջոցով։ Բայց փաստը մնում է փաստ, որ մեր վարած քաղաքականությունը և այն դիրքավորումը, որ ունենք ներկայումս, մեզ զրկում են տարածաշրջանի բոլոր առևտրային ծրագրերից։ Մոտ 30 տարի ապրել ենք հաղթած շրջափակման մեջ, ըստ ամենայնի, առջևում մեզ սպասվում է պարտված շրջափակում, որովհետև նորից իմաստնություն չենք դրսևորում»։ |
«Ռուսական գազն Ադրբեջանի տարածքով կգնա Իրան. ինչո՞ւ ոչ` Հայաստանով». Էդմոն Մարուքյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet